▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում պղծվում են շահիդներին նվիրված հուշարձանները

 

Շինծու Ադրբեջանի իշխանությունները երկրի տարածքում բնակվող բնիկ ժողովուրդների դեմ սեփական հանցագործությունները թաքցնելու համար միշտ էլ նախահարձակ են լինում և հենց զոհերին են մեղադրում ադրբեջանցիների դեմ հանցագործություններ գործելու մեջ...Զարմանալի չէ,որ հայերից,հրեաներից և ցեղասպանության ենթարկված այլ ժողովուրդներից հետ չմնալու համար պաշտոնական Բաքուն ամեն անկյունում հայտարարում է,որ նորաթուխ ադրբեջանցի ազգը ևս ցեղասպանության է ենթարկվել...Իսկ իրականացնողները հիմնականում հայերն են...Ցեղասպանամետ քարոզչությունն ավելի ազդեցիկ դարձնելու համար ալիևյան վարչակարգը տարեկան մի քանի օր է հատկացրել,որպես ադրբեջանցիների ցեղասպանության հիշատակի օրեր՝հունվարի 20-ը,փետրվարի 26-ը,մարտի 31-ը և այլն...Քոչվոր թուրքերին համոզելու համար,որ իրենք հայերի կողմից ցեղասպանության են ենթարկվել, նավթադոլարների "ճոխ" ժամանակաշրջանում պաշտոնական Բաքուն գրեթե բոլոր "խաչմերուկներում" շահիդներին՝անմեղ զոհերին,նվիրված հուշարձաններ էր դնում...Քարոզչությունը քարոզչություն,բայց դե հասարակությունը շատ լավ գիտի,թե իրականում ով ու՛մ է ցեղասպանության ենթարկել..Իսկ դրա արդյունքը՝գոյություն չունեցող շահիդների հուշարձանների նկատմամբ անտարբերությունն է...Իսկ ավելի ճիշտ՝պղծումը՝դրանց վերածումը աղբակույտերի...
Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացել աղբակույտի վերածված Բարդայի շրջանի Դեյմեդաղլդիի միջնակարգ դպրոցի բակում "1990 թ-ի հունվարի 20-ի Բաքվի անմեղ զոհերի" հիշատակին դրված հուշարձանի լուսանկարները...Ազերի մտավորականները շատ զայրացած են...Նրանք չեն հասկանում,որ հասարակ ազերի գյուղացին շատ դեպքերում չի կարող իրենց պես դերասանություն անել՝գոյություն չունեցող ինչ-որ հիշատակի օրվան նվիրաված հուշարձանին ուշադրություն դարձնել...Ադրբեջանցիները շատ լավ գիտեն,թե 1990 թ-ի հունվարի 13-20-ը որ ազգի ներկայացուցիչները ցեղասպանության ենթարկվեցին Բաքվում...Դրա արդյունքը՝այս խայտառակությունն է (տես՝լուսանկարը)...
Բացի այդ "շահիդ" կոչվածն Ադրբեջանում արժեզրկվում է հենց իշխանությունների ջանքերի շնորհիվ...Պաշտոնական Բաքվի ատելությունը հայերի նկատմամբ այնքան մեծ է,որ նրանք պատրաստ են նույնիսկ հայի կողմից վրաերթի ենթարկված ադրբեջանցուն շահիդ անվանել...
 
Գագիկ  Համբարյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more