Ադրբեջանում պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում. Նիկոլ Փաշինյան
Վերադարձված գերիները տեղափոխվում են Երևան. ի՞նչ վիճակում են նրանք
«Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար»,–կրկին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
***
Հայ գերիների ազատ արձակման լուրից հետո հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ, Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։
Արդարադատության նախարարության հաղորդմամբ` իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը շարունակվելու է իրենց քաղաքացիության պետությունում։
Դիտեք նաև՝
***


