▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն ունի 12 զոհ, որոնց անունները հայտնի են, և նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտվում են

Քիչ առաջ ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ԱԺ-ում, պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է, որ ՊԲ-ը վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի:
Արդյունքում Ադրբեջանն ունի 11-12 զոհ, որոնց անունները ճշգրտված են ՊԲ կողմից, և մոտ նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտման փուլում են: 
Բացի դրանից, իրենց հոսպիտալներում այս պահի դրությամբ 60-80 վիրավոր կա՝ ըստ Լևոն Մնացականյանի:
Իմ տեղեկություններով՝ բացի մարդկային կորուստներից, ադրբեջանցիները կրել են նաև նյութական զգալի կորուստներ, քանի որ մի քանի հենակետեր և զորանոցներ են ոչնչացվել մեր կողմից՝ իրենց զինտեխնիկայով հանդերձ:
Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Տավուշի բնակիչների և ԱՀ զինվորների վրա հարձակումները Բաքուն չի մարսել:

Արտակ Բեգլարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more