▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն Իսրայելից նոր ժամանակակից զինատեսակներ ձեռք կբերի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը հանդիպել է Իսրայելի Կնեսետի պատգամավոր, արտաքին և պաշտպանության հարցերով պառլամենտական կոմիտեի նախագահ Ցաչի Հանեգբիի հետ:
Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդիսանում է այն փոքրաթիվ մահմեդական երկրներից մեկը՝ Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և նախկին Խորհրդային հանրապետությունների հետ միասին, որ ունի ռազմավարական և տնտեսական կապեր Իսրայելի հետ: 
Ադրբեջանն ու Իսրայելը փաստորեն սերտ, խորը և լայն համագործակցություն են իրականացնում 1992 թվականից:
Կողմերը չեն մոռացել քննարկել նաև աշխարհաքաղաքական հարցեր՝ հատկապես կապված Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի իրավիճակների հետ:
Այնպես որ, սպասենք նոր ժամանակակից զինատեսակների՝ հատկապես անօդաչու սարքերի մատակարարմանը Ադրբեջանին…


Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more