Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի փաստմամբ՝ քառօրյա պատերազմը բացասական ազդակներ հաղորդեց ՀՀ տնտեսության զարգացմանը: Բարդ է նաև հակառակորդի տնտեսության վիճակը.
«Ադրբեջանի տնտեսական վիճակը՝ սկսած 2014 թվականից, բավական ծանր է՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների անկմամբ: Վիճակը ծանր է նաև արտահանման տեսանկյունից: Այսօր խիստ մեծանում է Ադրբեջանի պարտքի ծավալը: Թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի համար վերցված վարկերը մեծ ծավալների են հասնում: Փաստացի, ադրբեջանական տնտեսությունը երկարատև պատերազմն ի վիճակի չի լինի մարսել, եթե չլինի Թուրքիայի տնտեսական օժանդակությունը»,-նշեց տնտեսագետը:
Անի Կարապետյան