Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ՌՏՈւ Ան-124 տրանսպորտային ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Գյումրիի օդանավակայանից, և, հավանաբար, Ռուսաստան էր ուղևորվում, որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանն արգելել է ինքնաիթիռին մուտք գործել իր օդային տարածք:
Այս մասին հայտնում է ավիացիոն Mil-avia բլոգը:
Հրապարակմանը կից տեղադրված է օդաչուի ռադիոբանակցությունների ձայնագրությունը Գյումրիի օդանավակայանի կարգավարի հետ:
Ձայնագրությունից լպարզ է դառնում, որ օդաչուն ստիպված է եղել օդանավակայան վերադառնալ, քանի որ Ադրբեջանի ռազմական սեկտորն արգելել է մտնել երկրի օդային տարածք: