▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն անուղղակիորեն հաստատել է դիվերսիայի փորձի մասին տեղեկությունը

Ադրբեջանն անուղղակիորեն հաստատել է հայ-ադրբեջանական շփման գծում դիվերսիայի անհաջող փորձի մասին տեղեկությունը:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ տեղեկացված աղբյուրները, ականի պայթյունից մահացել է ադրբեջանական բանակի սպա Թողրուլ Մամեդովը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ, սակայն ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more