Ադրբեջանից «պրեմիում» տեսակի բենզինի ներկրումը 15 % իջեցրել է բենզինի գինը. Նիկոլ Փաշինյան
Նրա խոսքով՝ «պրեմիում» տեսակի բենզինը նախկինում 510 դրամ էր, իսկ այժմ՝ 430 դրամ։
Նշենք, որ հայկական շուկայում հիմա «պրեմիում» տեսակի բենզինն իրականում միջինում արժե 460-480 դրամ, թեպետ առանձին ընկերություններ Ադրբեջանից բերված բենզինը վաճառում են 440 դրամով։
«Նաև «ռեգուլյար» բենզինի գինն է նվազել՝ դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8%-ով։ Այսինքն, եթե դեկտեմբերի 11-ին «ռեգուլյար» բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է»,– ասել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ բենզինի շուկայում գնային փոփոխությունները խաղաղության օրակարգի արդյունք են։


