▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են Խնածախի ուղղությամբ

ՀՀ ՊՆ. մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։

Տուժածներ չկան:
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիշերը Մովսեսի բնակիչները կրակոցների ձայներ են լսել։
Մայիսի լույս 8-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները կրակոցների ձայներ են լսել։ Բնակիչները լրագրողիս հայտնեցին, որ անցած գիշեր մի քանի անգամ երկար կրակահերթերի ձայներ են լսել։ Մովսեսցիները չգիտեն, թե ինչ ուղղությամբ են եղել, կրակոցները Մովսես գյուղի վրա չեն եղել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more