▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի զինուժն այս գիշեր կիրառել է գնդացիրներ և դիպուկահար հրացաններ

Փետրվարի 3-ի ողջ օրվա ընթացքում եւ լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ: Նշված ժամանակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն նախորդ օրերի ձեռնարկած ականանետային հարվածների, հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ կիրառել են հրաձգային զինատեսակներ այդ թվում` գնդացիրներ եւ դիպուկահար հրացաններ:

ՊԲ դիրքապահ անձնակազմը հիմնականում ձեռնպահ է մնում համարժեք գործողություններից եւ զսպիչ քայլերի է դիմել խիստ անհրաժեշտության դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more