Հայ առաքելական եկեղեցին ամենամեծ լոբբիստական մարմինն է ամբողջ աշխարհում, Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից է բխում, որ այդ կառույցը եթե ոչ տարալուծվի, ապա գոնե թուլացվի. Էդմոն Մարուքյան
Վարչապետը չի կարող բարքերի ոստիկանապետ լինել, նա չի կարող զբաղվել այլ քաղաքացիների անձնական կյանքով։ Սա արշավ է մի ինստիտուտի դեմ, որն ասում է՝ Արցախ, ասում է՝ քրիստոնեական կոթողներ են ոչնչացվում։ Իսկ թե ով է կաթողիկոսը՝ ինձ քիչ է հետաքրքրում։
Դիտեք նաև՝
Սամվել Կարապետյանի կալանքը իրավական իմաստով տոտալ ապօրինի է։ ԱրմենիաSputnik-ի մամուլի կենտրոնում հայտարարել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը
Տվյալ քրեական գործով հիմնավոր կասկածի նվազագույն շեմն անգամ բավարարաված չէ Եվրոպական դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքով, և ավելին՝ ամբողջ քրեական գործը հարուցված է հարցազրույցի հիման վրա, և հետևաբար գործով վկաներ չկան, որ դու մարդու խափանման միջոց ընտրես օրինակ ստորագրություն չհեռանալու մասին, նա ազդի գործի ընթացքի վրա։
***
«Սամվել Կարապետյանն այս պահին վայելում է Հայաստանի ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների գերիշխող մեծամասնության դրական կարծիքը»,- ասուլիսի ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ դեռ հարցական է՝ այդ ամենն ինչպե՞ս կկապիտալիզացվի, Կարապետյանը քաղաքական պլաններ ունի՞, թե՞ ոչ․ «Մենք ոչ մեկս այդ մասին չգիտենք։ Նաև տեսնում եմ, որ քաղաքական դաշտում խանդ կա՝ ամենքը իր կողմը քաշելու։ Ամեն ինչ կախված է Սամվել Կարապետյանի մոտեցումներից, բայց ինքն անձամբ քաղաքական գործիչ չէ»,- ասաց Մարուքյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանը ՌԴ քաղաքացի է և չի կարող առաջադրվել որպես վարչապետ․ «Ինչո՞ւ են խառնվել իրար, չգիտեմ։ Ո՞վ է ասել, որ ուզում է դառնալ վարչապետ, իրենք էլ խառնվել են»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ այնուամենայնիվ ամեն ինչ հնարավոր է, քանի որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Դիտեք նաև՝ |