Ադրբեջանի կառավարությունը 2 հայ միլիարդատերերի հետևից է ընկել` Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի. Ռոբերտ Ամստերդամ
Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը, այսօր ասուլիսին ասաց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Մինչև հունիսի 17-ը Սամվել Կարապետյանը քրեական վարույթով անգամ որպես վկա ներգրավված չէր, մեկ էլ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որն իր հոր հիշատակին կրոնական ծեսի էր մասնակցում և բիրտ ռեժիմի կողմից նա բանտարկվում է»,- ասաց Ամստերդամը։
***
Սամվել Կարապետյանին ներկայացված նոր մեղադրանքը՝ «փողերի լվացման» վերաբերյալ, որևէ հիմք չունի, ասուլիսին ասաց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Սա սովորաբար ավտոկրատ ռեժիմներն օգտագործում են քաղաքական իրենց ընդդիմախոսներին ազատազրկելու համար։ Հունիսի 17-ից առաջ նման մեղադրանք չի եղել, մեկ էլ հանկարծ Հայաստանի ամենամեծ ձեռնարկատերը, Գործարարների միության նախագահը նման մեղադրանքի է արժանանում»,- ասաց Ամստերդամը։
Հավելեց՝ Կարապետյանին ներկայացված «իշխանությունը տապալելու» մեղադրանքը կառուցված է Դիսնեյլենդում։ «Աֆրիկյան ամենահետամնաց երկրի ստանդարտից ավելի ցածր վարքագիծ եմ տեսնում»,- ասաց Ամստերդամը։
***
«Երևակայության մեջ չի տեղավորվում, որ Հայաստանը զբաղվում է քաղաքական բանտարկյալներ պահելով: Մենք Եվրոմիությանն ենք դիմելու՝ պահանջով, որ Հայաստանին դատապարտեն քաղբանտարկյալներ պահելու համար»,- ասուլիսի ժամանակ ասել է միջազգային փաստաբան, Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը: Նա ընդգծել է, որ խախտվել են ՄԻԵԴ մի շարք հոդվածներ: *** |
«Ինչո՞ւ փոխվեց Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը»,- ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց միջազգային փաստաբան, Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամին: «Շատ պարզ պատճառով, որովհետև ոչ ոք չի կարող պատշաճ կերպով սահմանել, թե ինչ է նշանակում փողերի լվացում: Դրա համար էլ բռնապետ իշխանությունները շատ հաճախ դիմում են նման մեղադրանքի»: Փաստաբանը նշեց, որ նույնիսկ Սամվել Կարապետյանի նոր մեղադրականը ամբողջությամբ չտեսնելով հանդերձ, կարող է հավաստիացնել, որ այն զուրկ է որևէ հիմնավորումից, թեկուզ հենց միայն մեղադրանքի ներկայացման ամսաթվից: «Այդ մարդը տասնամյակներ շարունակ գործարարությամբ է զբաղվել, բայց հենց վարչապետի քիմքին չեկավ, դառնում է փող լվացող: Պարզապես ուզում են ազատվել նրանից: Պարոն Փաշինյանը շատ վախեցած է, որ նման մեղադրական է ներկայացրել»,- հավելել է նա: *** |
«Ինչպե՞ս եք պատրաստվում իրավական ճանապարհով պայքարել կամ ազդել այս իշխանությունների վրա»,- ասուլիսի ժամանակ հարց է ուղղվել միջազգային փաստաբան, Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամին: «Այս գործի դեմ պայքարելու ենք նաև քաղաքականապես: Հայաստանին գրոհելու ենք ամեն օր, մինչև այդ մարդուն ազատ չարձակեն. Փաշինյանին ամենօրյա ռեժիմով գրոհելու ենք, չենք դադարելու»,- պատասխանել է փաստաբանը և ընդգծել՝ «քանի դեռ Փաշինյանը քաղաքական բանտարկյալներ է պահում, ամեն օր դրա մասին բարձրաձայնելու ենք»: «Մենք առաջնորդվելու ենք բացառապես իրավական միջոցներով՝ իրազեկելով մարդկանց այն բռնապետի մասին, որը պարոն Փաշինյանի և իր տիկնոջ ներսում է բնակվում»,- հավելել է նա: *** Կաթողիկոսի պաշտոնը վերահսկելու Փաշինյանի գաղափարը խախտում է հենց եվրոպական իրավունքը. Այդքան բան չհասկանալ Հայ Եկեղեցուց, արդեն վախենալու է։ Փաստաբան Ռոբերտ Ամստերդամ |
Դիտեք նաև՝