▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին քառատողով

Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխան քառատողով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից Ադրբեջանի նախագահին ուղղված բանաստեղծությանը՝ հավելելով, որ Փաշինյանի ոչ մի հայտարարություն արժանի չէ իմաստալից մեկնաբանության, գրում է Trend-ը:  «Մենք պարզապես կցանկանայինք վարչապետ Փաշինյանին պատասխանել պոեզիայի լեզվով, որին ինքը դիմեց:

/filemanager/uploads/Aj-Pashinyan.jpeg

Ինչպես Հուսեյն Ջավիդն է ասել.

«Եվ կլինի անարժան մեկը,

Մեր հայրենիքից հող պոկելու ցանկությամբ,

Իմացեք՝ երկար սպասել պետք չէ,

Որպեսզի նա խոնարհվի մեր (հայրենիքի) առաջ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱԺ-ում վարչապետ Փաշինյանը իր ելույթի ժամանակ, ի պատասխան Բաքվում բացված ռազմավար այգու իրադարձության, բանաստեղծություն էր ձոնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more