▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը խոստանում է անկախության ճանաչմանը պատերազմով պատասխանել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թշնամական պետության <<Ատլաս>> վերլուծական կենտրոնը Արցախի հանրապետության ճանաչման մասին սկսված խոսակցություններն ընդունել է որպես Ադրբեջանի հասցեին հնչող սպառնալիք: Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը այսքան ժամանակ չի ճանաչել Արցախի անկախությունը, որովհետեւ ճանաչումը կնշանակի վերջ տալ բանակցություններին: 
<<Ատլաս>>-ը երեք մոտեցում է ներկայացրել.
Առաջին. Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունն ու պատրաստվում պատերազմի:
Երկրորդ. Հայաստանն իր եւ Արցախի անվտանգությունն ապահովելու համար պետք է համաձայնվի <<գրավյալ>> տարածքներից զորքի դուրս բերման առաջարկի հետ: 
Երրորդ. Արցախը Հայաստանի համար շատ ծանր տնտեսական եւ քաղաքական բեռ է:

Առաջին մոտեցման վերաբերյալ՝ ժամանակը ցույց կտա, մոտեցում երկրորդ՝ պաշտոնական Ստեփանակերտն ու Երեւանը բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանին ոչ մի կտոր հող չի տրվելու: Դրանից կարող են հույսները կտրել: Մոտեցում երրորդ՝ Արցախը ոչ թե Հայաստանի համար բեռ է, այլ հայկական երկրորդ հանրապետություն, կարելի է ասել՝ փոքր եղբայրն է: Փոքր եղբորը մենակ չեն թողնում, չեն թողնում, որ նրան նեղացնեն ու կյանքի գնով պաշտպանում: Իրականում մեր զինվորները կյանքի գնով էլ պաշտպանում են Արցախի հողը, այնպես որ, Ադրբեջանին անելու քիչ բան է մնում:

Արամ Արարատյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more