▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը պատրաստվում է աշնանը մեծ պատերազմ սանձազերծելուն

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանում ավարտվեց «ֆորմուլա 1» 40մլն $-ոց ավտոմրցարշավը, քիչ առաջ հանդիպեցին ու պաշտոնական հայտարարություն արեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները` ամփոփելով հանդիպման արդյունքները:

Առաջիկա օրերին Հայաստան է գալու Հռոմի պապը: Չգիտեմ` ինչպես Ադրբեջանը կփորձի հարամել այցը, բայց նաև հավանական է, որ եղել է ներքին պայմանավորվածություն` «ֆորմուլա 1»-ը Հռոմի պապի դիմաց (չնայած ես երբևէ չեմ հավատա թուրքի խոսքին):

Առջևում ամառային հանգիստ ու ինչ-որ տեղ մեռելային հանգստությունն է: Հայ-ադրբեջանական հակամարտության առումով լուրջ խոսակցություններ ու տեղաշարժեր չեն սպասվում, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ 

-Ադրբեջանը զենքի նոր խմբաքանակ է գնում ՌԴ-ից, Ուկրաինայից և Սաուդյան Արաբիայից, 

-փորձում է Իրանի հետ կարգավորել գոյություն ունեցող խնդիրները, 

-ԵԱՀԿ-ն սահուն կերպով դուրս է մղվում բանակցությունից` տեղը նույն սահունությամբ զիջելով ադրբեջանամետ ղեկավար ունեցող ԵԽԽՎ-ին,

-Թուրքիան սիրախաղի փորձ է անում Ռուսաստանի հետ,
հիմք են տալիս ենթադրելու, որ նախագահների հաջորդ հանդիպումը լինելու է նոր էսկալացիայի համատեքստում:

Չեմ ցանկանա վատատեսական կամ խուճապային միտք առաջ քաշել, բայց Ադրբեջանը, ըստ իս, պատրաստվում է աշնանը մեծ պատերազմ սանձազերծելուն...

Նաիրի Հոխիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more