▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը նպատակ ունի մեր հանրային-քաղաքական կյանքում խմորումներ առաջացնել». ՔՊ-ական

«ՀՀ-ն անում է թե՛ տեսանելի քայլեր, թե՛ բազմաթիվ անտեսանելի քայլեր»,- Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդարյանը՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիներին և նրանց դատավարություններին: «Կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից այդ դատավարությունների նման հրապարակայնացումը, մեր զգացմունքների վրա փորձել աշխատելը նաև նպատակ է հետապնդում, որ մեր հանրային-քաղաքական, նաև լրատվական դաշտում ներքին խմորումներ առաջացնող թեմա դառնա»,- նշել է պատգամավորը: Խանդարյանը ընդգծել է, որ գայթակղությունը շատ մեծ է՝ ինչ-որ լուրջ հայտարարություններ անելու և ազդեցիկ խոսքեր ասելու, բայց պետք է գնահատել, թե այդ խոսքերը որքան են օգտակար գործընթացին՝ բոլոր գերիների ազատ արձակման և Հայաստան վերադարձի խնդրին որքան են օգուտ տալու և որքան են վնաս տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more