Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Դեռ Աբու Դաբիի երկկողմ հանդիպումից երկու օր առաջ ես (այդ ժամանակ դեռ չկար հաստատված տեղեկատվության հանդիպման մասին) կանխատեսում էի արել, որ ադրբեջանական կողմը, ամենայն հավանականությամբ, մերժելու է ամերիկյան առաջարկը Սյունիքի ճանապարհի վերահսկման կամ ինչպես նորովի են ասում «արտապատվիրակման» հարցով։ Ինձ համար ուշագրավ էր, որ ՀՀ ԱԳՆ փոխնախարարի՝ այդ թեմայով տված հարցազրույցից կարճ ժամանակ անց հենց ՀՀ ԱԳՆ-ն էլ հերքեց այդ հայտարարությունը, ընդ որում՝ դա արեց երկու անգամ։ Այստեղից ևս կարծիք է ձևավորվում, որ Աբու Դաբիի հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Իհարկե, միգուցե, սխալվում եմ, բայց ադրբեջանական հանրային ու փորձագիտական դաշտի ուսումնասիրությունը դրա մասին է վկայում։ Մի օրինակ բերեմ իմ կարդացած և լսած նյութերից՝ ադրբեջանցի «քաղաքագետ Իլգար Վելիզադեն կարծում է, որ դժվար թե Բաքուն համաձայնվի տարածաշրջանի հետ կապ չունեցող խաղացողի մասնակցությանը նախագծին։ Ավելի հավանական է, որ խոսքը կարող է գնալ համսեփականատիրական կոնսորցիումի ստեղծման մասին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ․․․»։ Կանխատեսումներ անելը փոփոխվող աշխարհում, մեղծ ասած, անշնորհակալ գործ է, բայց ես գիտեմ, որ Ադրբեջանում բոլորը խոսում են, կարելի է ասել, «մեկ բերանով», հրահանգը իջեցվում է և միևնույն թեզը (այսինքն՝ այն, ինչ մտածում է Ալիևը) սկսում են շրջանառել բոլորը, ուստի Ալիևի քայլերը շատ հաճախ ավելի կանխատեսելի են դառնում՝ անգամ միայն հանրային դաշտի ուսումնասիրության հիման վրա»։ |
«Ադրբեջանը մերժել է Սյունիքի ճանապարհի «արտապատվիրակման» հարցը»․ Տաթևիկ Հայրապետյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more

more

more

more

more

more

more