▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կրակել են Մարտակերտի եւ Մատաղիսի ուղղություններով. արձանագրվել է զորքերի տեղաշարժ

Ապրիլի 11-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը՝ բացառությամբ մի շարք դեպքերի: Մասնավորապես ժամը 11:40-ի սահմանում՝ մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17)՝ հայկական դիրքերի վրա արձակելով 10 կրակոց: Ժամը 18:45-ի սահմանում կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է նաև Չայլու-Մատաղիս ուղղությամբ, որտեղ հակառակորդն օգտագործել է 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Նույն ժամանակահատվածում, ՊԲ հետախուզության տվյալներով, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ հատվածներում արձանագրվել է զորքերի տեղաշարժ:

Առաջնային գծում տեղաբաշխված ղարաբաղյան ստորաբաժանումները ուշադիր հետևում են ռազմաճակատային զարգացումներին և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more