▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հայերի հարցով գնում է իր ավագ եղբոր ճանապարհով

Ադրբեջանը գնում է իր ավագ եղբոր ճանապարհով հայերի հարցում: Նախ դիվանագիտական ճանապարհով հավաստիացնում է, որ Արցախը ՝ լինելով Ադրբեջանի կազմում, կլինի նաև հայերի հայրենիքը, հայերը այստեղ կարող են ապրել առանց վտանգ զգալու:

Ինչպես հիշում եք մեկ դար առաջ Օսմանյան կայսրության տապալման գործընթացի ժամանակ նմանատիպ խոստումներ հայերին տվեցին երիտթուրքերը: Հայերը հավատացին, ընդունեցին, հետո թուրքերի հրամանով, քրդերի ձեռքով տեղահան արվեցին ու կոտորվեցին:Թուրքերը քրդերին խոստացան աջակցության դեպքում հայերի ունեցվածքն ու անշարջ գույքը թողնել իրենց:

Հիմա նույնն էլ Արցախում է: Ազերիները Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություններին խոստանում են Արցախը տալ իրենց, եթե սատար կանգնեն ու օգնեն գրավել այն: 

Պետք է ասեմ, որ Արցախը մեզ՝ հայերիս , համար սար ու ձոր չէ, գետ ու առու չէ, այլ ՀԱՅՐԵՆԻՔ է, իսկ ՀԱՅՐԵՆԻՔԸ մենք չենք տա, առավել ևս չենք վաճառի, թեկուզ մեր մեջ գտնվեն դավաճաններ ու փորձեն դա անել, ապա հաստատ դրանց կնստեղնենք Սմերչների վրա ու հայդա, կուղարկենք Բաքու...

Կիլիկիա Հայաստան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more