▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական Եկեղեցիները, իսկ Հայաստանի իշխանությունն ուզում է վարչականորեն կազմաքանդել. Տեր Մակար

Ադրբեջանի իշխանությունը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, Հայաստանի իշխանությունը չի կարող հանդուրժել այդպիսի սրբապղծություն եւ, վստահաբար, իր ձայնը կբարձրացնի, քանզի նրանք հանուն Հայ Եկեղեցու «շենացմանն» են միտված եւ ոչ թե քանդմանը, գրել է Տեր Մակար քահանա Գալամդարյանը։

Կամ էլ, ըստ Տեր Հոր, կլռեն և կլղոզեն։

«Քանզի, Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում Հայկական Եկեղեցիները, իսկ նրանք Հայաստանում ուզում են վարչականորեն կազմաքանդեն։ Էնպես որ՝ իրենց ընթացքների ոգին նույն է։

Հ.Գ. Եթե այդքան ուժեղ եք, ՀՀ-ում գործող որեւէ այլ կրոնական կառույցի բարեկարգման օրակարգն էլ ներառեք նախըտրական ծրագրում եւ բարձաձայնեք հայ եկեղեցինների քանդման սրբապղծությունը։ Վախում եք, որ դրսի քաղաքակիրթ եւ ոչ քաղաքակիրթ եւ հարեւան ուժերը ձեզ «ցավեցնող» ձեւով կնախատեն, իսկ Հայ Եկեղեցին, քանզի ազգային եւ հայ ինքնություն կրող կառույց է, ապա դրսի քաղաքակիրթ ու հարեւան ուժերը անգամ, կարելի է ասել, ուրախանում են ձեր անօրինական եւ հակասահմանադրական քայլերով»,- նշել է Տեր Մակարը։

info@asekose.am/095519696
Քաղաքական more