▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում.Ռուբինյանը՝Ալիևի հայտարարության մասին

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից լրագրողները հետաքրքվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ, թե «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսին Ստեփանակերտում արված հայտարարությանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:

«Կարծում եմ՝ պարոն Ալիևի պատասխանը ևս մի անգամ ապացուցում է, որ ի տարբերություն հայկական կողմի, կառուցողական չէ և ըստ էության չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում, որովհետև ինչ էր վարչապետի ասածը՝ կա հակամարտություն և այդ հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ հանգուցալուծում, և եթե մենք ուզում ենք հասնել այդ խաղաղ հանգուցալուծմանը։ Անհրաժեշտ է՝ թե՛ Հայաստանի ժողովուրդը, թե՛ Արցախի ժողովուրդը, թե՛ Ադրբեջանի ժողովուրդը համաձայն լինեն այդ հանգուցալուծմանը: Նա ակնկալում էր, որ մյուս կողմը նույնպես ընդունի այս փաստը, իսկ Ալիևի պատասխանը ցույց է տալիս, որ նա չի ընդունում այդ բանաձևը, հետևաբար՝ չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծումը»,-պատասխանել է Ռուբինյանը: Ինչ վերաբերում է սահմանին կրկին զոհ ունենալուն՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ դա վկայում է այն մասին, որ կա բանաձև, որն ուղղված է խաղաղ հանգուցալուծմանը, բայց Ադրբեջանը չի ընդունում այդ բանաձևը և շարունակում է ռազմատենչ և ագրեսիվ գործողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more