▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը չի ցանկանում հասկանալ, որ Արցախի հարցն Ալիևի ու Սարգսյանի անձնական խնդիրը չէ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջան պետության հիմնական խնդիրն այն է, որ նրանք Արցախի հարցի լուծումը տեսնում են միայն երկրի ղեկավարների մեջ: Նրանք ամեն կերպ փորձում են Ալիևին ներկայացնել , որպես ժողովրդի կողմից ընդունված ու սիրված նախագահ, որ իբր Ալիևի խոսքն անցնում է իր պետության մեջ և նա ավելի մեծ շանսեր ունի հաղթելու, քան Հայաստանը, քանի որ Սարգսյանին ներկայացնում են ավելի թույլ նախագահ, ներկայացնում են, որ Հայաստանում ընդիմությունն ավելի ուժեղ է և Սարգսյանի խոսքը չի անցնում երկրում:

Այս ամենը ցուցադրելու համար ջանք ու եռանդ չեն խնայում, հիմա ավելի են կատարելագործվել, եթե այն ժամանակ մի քանի ռուս քաղաքագետների էին գտնում ու խոսացնում, ապա հիմա գտել են The Washington Post պարբերականի ինչ-որ հոդվածի հեղինակի՝ Նինա Կասպերսենին, ու մի թերթ հոդված են գրել փառաբանելով իրենց երկրի ղեկավարին:

Ադրբեջանը այդպես էլ չի ցանկանում հասկանալ, որ Արցախի հարցը Ալիևի ու Սարգսյանի անձնական խնդիրը չէ: Արցախի հարցին լուծում տվողը հայ ու ադրբեջանցի ժողովուրդն է: Ժողովրդի կողմից տված լուծումն արդեն 25 տարի է բոլորս տեսնում ենք, կարիք չկա շարունակել սեփական ժողովրդի աչքերին թող փչել ու հերոս նախագահի ֆուտլյար ձևավորել:

Մենք մերը լավ գիտենք, իրենք իրենցը, բայց այս հարցը ղեկավարները չեն լուծում , ղեկավարները կփոխվեն, կգան նորերը, բայց ժողովուրդներն են մնալու սահմանին կանգնած: Այս հարցում երկու երկրների ղեկավարները առաջնորդվում են միայն ժողովրդի կամքով:

Երկրու երկրների ղեկավարներին էլ լավ գիտենք ու պետք չի այս հարցը դարձնել նրանց անձնականը: Արցախը ոչ Սարգսյանի սեփականությունն է, որ ուզի տա, չուզի չտա, ոչ էլ Ալիևինն էլ, որ ուզի վերցնի, չուզի չվերցնի:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more