▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը ցանկանում է ձերբակալել հայտնի գործարարին` Արցախում առանց համաձայնեցնելու բիզնես ծավալելու մասին

Ադրբեջանը ցանկանում է ձերբակալել Franck Muller Group-ի տնօրենին

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը դիմել է Շվեյցարիայի համանուն կառույցին խնդրելով ձերբակալել Franck Muller Group ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սրմաքեշին...Բաքուն հայտնի գործարարին մեղադրում է «այսպես կոչված ԼՂՀ այցելելու և այնտեղ բիզնես գործունեություն ծավալելու համար»...

Սակայն ամենազավեշտալին ազեր-կոյունլուների շվեյցարացիներին հասցեագրված դիմումի մեջ այն է,որ Բաքուն Վ.Սրմաքեշին մեղադրում է ավելի շատ նրա համար,որ Franck Muller Group-ի գլխավոր տնօրենn այդ իր գործունեությունը ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ Ադրբեջանի իշխանությունների հետ...Հենց այդպես էլ գրել են՝առանց մեզ հետ համաձայնեցնելու...

Պարզվում է,որ եթե Վ.Սրմաքեշը մի նամակ գրեր ապշերոնյան սուլթանիկին և ասեր, որ գնում է Արցախ հանք բացելու և միևնույն ժամանակ Արցախը ԳՈՎԱԶԴԵԼՈՒ համար,ապա Ի.Ալիևը կհամաձայնվեր և հիմա իրեն վիրավորված չէր զգա ու չէր դիմի Շվեյցարիայի Գլխավոր դատախազին՝իր վիրավորված և անտեսված ինքնասիրությունը ուրիշի ձեռքերով վերականգնելու համար...

Այս ամենից հետո նաև պարզվում է, որ Վ.Սրմաքեշը գործել է ԾԱՆՐԱԳՈՒՅՆ հանցագործություններ,որոնց մասին երևի տեղյակ են միայն Ի.Ալիևն ու Franck Muller-ի ժամացույցներ կրող ազերիները, որոնք հարյուր հազարներ են վճարել այդ ժամացույցները գնելու համար,իսկ հիմա ստիպված են դրանք պահել,որ Արցախը մնա Ադրբեջանի «կազմում»…

Հ.Գ.Սև և սպիտակ ոչխարներին կարելի է շնորհակալություն հայտնել Արցախը կրկին ԱՆՎՃԱՐ գովազդելու համար...Բաքվում արդեն ավանդույթ է ձերբակալության սպառնալիքներով վախեցնել բազմաթիվ աշխարհահռչակ մարդկանց,ովքեր առանց իրենց թույլտվության մեկնել կամ մեկնում են Արցախ...Հերթը հիմա հասավ Franck Muller Group-ին,որի արտադրած ժամացույցները և ապրանքանշանն աշխարհում ավելի շատ մարդ է ճանաչում, քան Ադրբեջանը, Բաքուն և Ի.Ալիևին իրար հետ վերցված...

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more