▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, թե իբր քիմիական նյութ պարունակող չպայթած հրետանային արկ են հայտնաբերել։

Անդրադառնալով այդ հրապարակումներին՝ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված՝ վախի աչքերը մեծ են, տեսնում են և այն, ինչ չկա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more