▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը 6,7 մլրդ դոլար է կորցրել

 

Նավթի համաշխարհային գնանկման արդյունքում Ադրբեջանի եկամուտների նվազումը շարունակվում է:
Ինչպես հաղորդում է marja.az կայքը` հղում կատարելով Ադրբեջանի մաքսային ծառայությանը, հայտնել է, որ 2015 թվականի 8 ամիսների ընթացքում Ադրբեջանը վաճառել է ընդամենը 6,4 մլրդ դոլարի չմշակված նավթ, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 6,73 մլրդ դոլարով կամ 51,3 տոկոսով քիչ է: Ընդհանրապես, 2015 թվականին Ադրբեջանի արտահանման ծավալը 46,69 տոկոսով պակասել է:
2014 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում Ադրբեջանի 8,18 մլրդ դոլարի արտահանման 6,4 մլրդ դոլար մասը կամ 78,2 տոկոսը կազմել է չմշակված նավթի արտահանումը:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
 
Artsakhpress.am

Նավթի համաշխարհային գնանկման արդյունքում Ադրբեջանի եկամուտների նվազումը շարունակվում է: Ինչպես հաղորդում է marja.az կայքը` հղում կատարելով Ադրբեջանի մաքսային ծառայությանը, հայտնել է, որ 2015 թվականի 8 ամիսների ընթացքում Ադրբեջանը վաճառել է ընդամենը 6,4 մլրդ դոլարի չմշակված նավթ, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 6,73 մլրդ դոլարով կամ 51,3 տոկոսով քիչ է: Ընդհանրապես, 2015 թվականին Ադրբեջանի արտահանման ծավալը 46,69 տոկոսով պակասել է:

2014 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում Ադրբեջանի 8,18 մլրդ դոլարի արտահանման 6,4 մլրդ դոլար մասը կամ 78,2 տոկոսը կազմել է չմշակված նավթի արտահանումը:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
 
Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more