▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը 35 տարի կռվել է Ալբանիայի հետ»․ Դոնալդ Թրամփ

Թրամփը շարունակում է պատմության և աշխարհագրության դասեր տալ. «Ադրբեջանը 35 տարի կռվել է Ալբանիայի հետ»։

Իր հարցազրույցում ԱՄՆ նախագահն ասում է․ «Տեսնո՞ւմ եք՝ Ադրբեջանը։ Դա լուրջ խնդիր էր, որը տևեց 34-35 տարի Ալբանիայի հետ։ Պարզապես մտածեք այդ մասին։ Ես կարողացա ծանոթանալ առաջնորդների հետ, շփվել նրանց հետ՝ առևտրի  թեմայի միջոցով, որոշ գործարքներ անել։ Այդ ժամանակ ես ասացի. «Ինչո՞ւ եք ընդհանրապես կռվում միմյանց դեմ։ Ես չեմ պատրաստվում առևտրային գործարք կնքել, եթե շարունակեք կռվել։ Սա խելագարություն է»։ Ի վերջո, մեկ բանը հանգեցրեց մյուսին, և ես կարողացա լուծել այս խնդիրը»։ 

Նշենք, որ նույն հարցազրույցում Թրամփն ասել էր, որ Ղրիմը գտնվում է օվկիանոսում․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more