▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիներն ապրիլյան մարտերից հետո հիշողության կորուստ են ունենում

Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին (ԽՍՀՄ երգիչ Բյուլ-Բյուլի որդին) հայտարարել է, որ ինքը ծնվել է Արցախի Շուշի քաղաքում և գետինն է մտնում, որ չի կարողանում գնա իր ծննդավայր, քանի որ այն օկուպացրել են հայերը: Նա հայտարարել է նաև, որ իր հայրը թաղված է հենց Շուշիում ու արդեն քանի տարի է իր 14-ամյա որդուն չի կարողանում տանել պապի գերեզմանոց: Ադրբեջանցի Փոլադի մտքից դուրս է թռել, որ նրա հայրը մահացել է 1961 թվականին և հողին է հանձնվել Բաքվի պանթեոնում. այս մասին են վկայում Բյուլ-Բյուլի պաշտոնական կայքը և Վիկիպեդիայի էջը: Փոլադը նաև մոռացել է, որ 1997 թվականին՝ հոր 100-ամյակին նվիրված միջոցառմանը, նա Հեյդար Ալիևի հետ այցելել է հոր գերեզմանին, որից հետո՝ 10 տարի անց՝ 2007 թվականին, արդեն Իլհամ Ալիևի հետ է ներկա լինում սեփական հոր գերեզմանին ՝ Բաքվի պանթեոնում: Այս երկու դեպքերը լուսաբանել են ադրբեջանական լրատվականները, դրանց նկարներն առկա են նաև Բյուլ-Բյուլի անձնական կայքում: Անցնենք առաջ. Փոլադը մոռացել է նաև այն փաստը, որ նա ծնվել է ոչ թե Շուշիում, այլ` Շուշիից հեռու գտնվող Խամբագի անունը ստացած քոչվորական ձմեռանոցում: Վերջին տարիների ընթացքում Փոլադը մի քանի անգամ այցելել է Արցախ, հետևաբար, հնարավորություն է ունեցել սեփական զավակներին, որոնք Ռուսաստանի քաղաքացի են, ևս տանել այնտեղ, որպեսզի փնտրեին հոր գերեզմանը: Չնայած այդ ժամանակաշրջանում Փոլադը երևի դեռ հիշողության կորուստ չի ունեցել և իմացել է հոր գերեզմանի տեղը՝ Բաքվի պանթեոնում, քանդակագործ Տոկայ Մահմեդովի պատրաստած շիրմաքարի տակ:
Ադրբեջանի բնակչությունն արդեն կորցրել է սրբությունը, նրանք պատրաստ են նույնիսկ սեփական հոր-մոր, նույնիսկ երեխաների գերեզմաններն ուրանան, միայն թե հակահայկական քարոզչություն տանեն: Տեսնես Իլհամի գրպանից քանի գռոշ են ստանում հոր գերեզմանն ուրացող, քոչվոր կյանքին սովոր, սրբություն չունեցող անասունները, որ դեսպանի մակարդակով հորը գերեզմանի մեջ մի քանի անգամ հոլի պես ֆռռացնում են:

Աշոտ Ասատրյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more