aravot.am-ը գրում է. Ադրբեջանական գնդակոծության պատճառով Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի «Ուռի հողեր» տարածքում 23 հեկտար խաղողի այգիներում բերքահավաք չի կատարվել:
«Ուռի հողերում« խաղողի բերքահավաքի ժամանակ, սեպտեմբերի 15-ին, ադրբեջանական գնդակոծությունից ամբողջությամբ այրվել է այգեհովիտցի Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, սեպտեմբերի 17-ին նույն տարածքում Այգեհովտի Կայան թաղամասի բնակիչ Արթուր Թամրազյանի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ադրբեջանական դիպուկահարի կրակից մեծ չափով վնասվել է:
Այգեհովտից տեղեկացանք, որ գյուղի ցածրադիր հատվածում գտնվող «Ուռի հողերի» դեմ-դիմաց ադրբեջանցիները բարձրախոսներով կրկնում են հակահայկական քարոզչական տեքստ: Ձայնագրված այդ տեքստում ադրբեջանցիները հայերեն լեզվով հայտարարում են, որ թույլ չեն տա բերքահավաք կատարել, հայերն ադրբեջանցիների հողերն են զբաղեցրել եւ այլն: Գյուղապետ Գրիգորյանը հաստատեց այս իրողությունը, հավելելով, որ ադրբեջանցիների քարոզչությունը չի ազդում իր համագյուղացիների վրա, քանի որ արդեն 25 տարի իրենք ապրում են պատերազմական առօրյայով: Նա ասաց, որ ադրբեջանցիների քարոզչությունը վկայում է նրանց հուսահատական վիճակի մասին, ասելով. «Արջն իր ահից է գոռում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում