Ադրբեջանի կենտրոնական բանկի որոշմամբ այսօրվա դրությամբ արտարժույթ վաճառելու իրավունք է ստացել միայն AzerTurkbank-ը, որի դիմաց հարյուրավոր մարդկանց կուտակումներ են:
AzerTurkbank-ը յուրաքանչյուր քաղաքացու կարող է վաճառել 500 դոլարից ոչ ավելի արտարժույթ, որը փոխանակվում է վաճառքի դեպքում 1.63, իսկ առքի դեպքում 1.6 մանաթ փոխարժեքով այս մասին հայտնում է panorama.am-ը: Իսկ եվրոն փոխանակվում է 1.68 և 1.77 մանաթ փոխարժեքով:
Reuters-ի տեղեկություններում Բաքվի «սև շուկայում» դոլարի փոխարժեքը հասել է 4-ից 4.2 մանաթի:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի կենտրոնական բանկի որոշմամբ առևտրային բանկերը դադարեցրել էին արտարժույթի առքուվաճառքը: