Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, ըստ որի` մարտի 27-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել են երկու ազերի զինծառայողներ՝ լեյտենանտ Ղալիբ Զուլֆուղարլին և շարքային Գաֆարլի Հաջիևը...Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` «բախումը» տեղի է ունեցել Ղազախի շրջանի սահմանագոտում...
Հ.Գ. Զավեշտալին այն է, որ Բաքվի ԶԼՄ-ները այս լուրը մատուցելիս այն վերնագրում են՝ «Մարտեր Ղարաբաղում» ... Թե ի՞նչ կապ կա Հայաստանի Տավուշի մարզի,Ադրբեջանի Ղազախի շրջանի և Արցախի միջև,երևի միայն Իլհամ Ալիևը գիտի...
Ինչ վերաբերվում է զոհերի թվին,ապա փորձը ցույց է տալիս, որ եթե Բաքուն ընդունում է,որ գեթ մեկ զոհ ունի, ապա զոհերի թիվը անհամեմատ մեծ է...Սպասենք ՀՀ ՊՆ-ի արձագանքին...