▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները 2 հազար հեկտարի չափ մեր տարածքում են, խմելու ջրի ակունքները իրենց հսկողության տակ է․․․Վերին Շորժայի վարչական պատասխանատու

Ամբողջ մեր տարածքը շրջապատված է ադրբեջանական զորքերով, մոտ 2 հազար հեկտարի չափ մեր տարածքի մեջ են, խմելու ջրերի ակունքները լրիվ իրենց հսկողության տակ է․․․Վերին Շորժայի վարչական պատասխանատու Աշոտ Մադոյան

«Ամբողջ մեր տարածքը շրջափակված ա ադրբեջանական զորքերով։ Ավտոմատի պատրոնին հասանելի է, անգամ գյուղի մեջը կարան մարդ խփեն»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Վերին Շորժայի վարչական պատասխանատու Աշոտ Մադոյանը։

Նա ընդգծել է, որ մոտ 2000 հա-ի չափ ադրբեջանցիներն արդեն Վերին Շորժայի տարածքի մեջ են՝ խոտհարքներ, արոտներ։ «Մեր խմելու ջրերի ակունքներն էլ իրենց հսկողության տակ է։ Անասուններն էլ շատ հաճախ անցնում են իրենց կողմ, իրենք էլ խփում են»,- նշել է Աշոտ Մադոյանը։

Բնակչի խոսքով՝ գյուղի հիմնական խնդիրը ապահովությունն է, ապահովություն չկա, դրա համար էլ գյուղատնտեսական աշխատանքներ չեն անում։ Մարդիկ վախենում են, որովհետև կրակում են, նույնիսկ տրակտորիստների, գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների վրա։

Տեսանյութը՝ MarzNews-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more