▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանասեր Սաակաշվիլին ամբիոնի մոտ է

Բաքվում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլին հերթական անգամ չի թաքցրել Ադրբեջանի և այդ երկրի ղեկավար Ի. Ալիևի նկատմամբ տածած սերն ու համակրանքը: Նշված զգացողությունները Սաակաշվիլիին ուղեկցել են Վրաստանում իր կառավարման ողջ ընթացքում, բայց ինչպես և սպասելի էր դրանք չեն լքել նախկին նախագահին մինչ օրս:

Սաակաշվիլիի ուրախությունն այնքան մեծ է եղել՝ Բաքու ժամանելու կապակցությամբ, որ վերջինս չի թաքցրել իր հուզմունքը և այդ ազդեցության ներքո մասնավորապես հայտարարել է, որ աշխարհաքաղաքական իրադրությունը Եվրոպայում փոխվում է, և Ադրբեջանն այսուհետ լուրջ դերակատարություն է ունենալու ինչպես Եվրոպայի, այնպես էլ՝ ողջ Կենտրոնական Ասիայի համար: Վրաստանի նախկին նախագահը մասնավորեցրել է, որ Ադրբեջանը Եվրոպայի համար լուծում է ոչ միայն էներգգետիկ, այլ նաև ռազմավարական և աշխարհաքաղաքական խնդիրներ:

Սաակաշվիլին նաև կոչ է արել Եվրոպային ավելի սերտ համագործակցել Ադրբեջանի հետ, ավելին ըստ նրա, Ադրբեջանը շատ ավելի լիբերալ է, քան որոշ որոշ եվրոպական երկրների:

Հ.Գ. Եթե դիտարկելու լինենք Սաակաշվիլիի այժմյան գործունեությունը, կարելի է հեշտորեն պատկերացնել, որ նա հանգիստ կարող էր աշխատել որպես Ադրբեջանի դեսպան Թուրքիայում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սաակաշվիլին միշտ հանդես է եկել որպես արդարության և ժողովրդավարության սկզբունքների ջատագով, և եթե նա գտնում է, որ Ադրբեջանը կամ Թուրքիան նշվածի խորհրդանիշներն են, ապա տվյալ պարբերության սկզբում արտահայտած միտքը տեղին է:

Ալիկ Էրոյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more