Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերի ժամանակ հայտնել է, որ տասնյակ մարդիկ են ձերբակալվել․ «5 իրավապաշտպանների նախաձեռնության փաստաբաններն ամեն մեկը մի տեղ մի ձերբակալված քաղաքացու հետ է, բայց բազմաթիվ քաղաքացիներ մնացել են առանց պաշտպանների»,– ասաց նա։ Մելիքյանը տեղեկացրել է նաև, որ ձերբակալվել է նաև գործարար Տիգրան Գալստյանը, և ինքը գնում է նրա մոտ։ Նրա խոսքով․ «Վաղը ադրբեջանական զինված ուժերի օրն է, ու այդ առթիվ գերագույն դավաճանը «անակնկալ նվեր» է մատուցում իր հայրենակիցներին՝ ադրբեջանցիներին»։ *** |
«Հերթական մասկի շոուն էր, ինչպես տեսաք»,- Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ նրա ձերբակալումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ «Խուզարկության արդյունքում որևէ քրեորեն հետպնդելի առարկա, իր չեն հայտնաբերվել, մի բուռ մեխ են տարել կոշիկի, միակ ահաբեկչության հետ կապված ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանը հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող այդտեղ լինել։ Մանուշակագույն ծխերից են տարել, որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը 2018 թ-ին Ազգային ժողովում էր ծխում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ «մի բուռ մեխի պահով հեգնում է։ Անդրադառնալով ձայնագրություններին, որտեղ երիտասարդությանը ակտիվացնելու կոչեր են հնչում՝ Փաստաբանն ասաց, որ դա միանշանակ չէր կարող համարվել ահաբեկչական սցենար։ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու միջորդություն կներկայացվի դատարան: Այս մասին քիչ առաջ հայտարարեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նշենք, որ Սրբազանն այս պահին Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչական բաժնում է։ Քիչ առաջ տեղում աշխատող լրատվականները հայտնեցին, որ փաստաբանի խոսքով Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալուց և չի ընդունում մեղադրանքը։ Այս պահին Բագրատ Սրբազանից բացի ձերբակալված են Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Հրայր սարկավագը, գործարար Տիգրան Գալստյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը։ Դիտեք նաև՝ |
«Ադրբեջանական ԶՈՒ-ի օրվա առթիվ գերագույն դավաճանը «նվեր» է մատուցում»․ Ռուբեն Մելիքյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more