▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական ԶԼՄ-ն ճանաչում է Արցախը

Իլհամ Ալիևը և նրա վարչակարգը բավական երկար ժամանակ է սեփական հասարակությանն ու միջազգային հանրությանը փորձում են համոզել,որ ԼՂՀ-ն՝ Արցախի Հանրապետությունը գոյություն չունի..Ըստ ազերիների,այն հայերի կողմից օկուպացված տարածք է,որտեղ տեղակայված է Հայաստանի բանակը...Վերջին օրերին ադրբեջանական haqqin.az-ը մոռանալով Ալիևի աշխատակազմից ստացած հրահանգները,հարազատ ԱԳՆ-ի տեսակետը և սպասվելիք դաժան պատժի հնարավորությունն իր հոդվածներում օգտագործում է"Ղարաբաղի օկուպացիոն բանակ" արտահայտությունը (տես լուսանկարը)...Այսինքն,այս լրատվամիջոցը ընդունում է Արցախի գոյությունը,որն ունի նաև բանակ...Այլ հարց է,թե Արցախն ու իր բանակը ինչպես են բնութագրվում ադրբեջանական իշխանությունների կողմից...Շատ լավ է,որ քոչվորներին հաղթած բանակը վատ է բնութագրվում Բաքվում...Այս կայքի հոդվածներում (http://haqqin.az/news/69927) կարելի է հանդիպել նաև "ԼՂՀ-ի անջատողականների պաշտպանության նախարար" արտահայտությունը՝ԼՂՀ-ն չակերտների մեջ չվերցված...
Մնում է,որ պաշտոնական Բաքուն վերջապես կողմնորոշվի,թե ի՞նչ է ուզում...Իլհամն Արցախը հայտարարում է օկուպացված տարածք,իսկ նրա աշխատակազմի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները ճանաչում են Արցախի անկախությունը...

Գագիկ  Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more