▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական թերթում գրված է՝ «մեղադրական եզրակացությունն ուղղված է ՀՀ-ի դեմ»»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Հայ գերիները և Բաքվում աղմկահարույց դատավարությունը Ալիևի ձեռքում դարձել են հակահայկական քարոզչության և ատելության հրահրման հզոր գործիքներ։ Նույնիսկ Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածություններից հետո, երբ կողմերը պարտավորվեցին թշնամանք չհրահրել, Ալիևը վերադարձից անմիջապես հետո սկսեց վիրավորել հայերին՝ անվանելով նրանց «թշնամիներ» և «հիվանդ հասարակություն»։ Նա շարունակում է պահանջել փոխել Հայաստանի Սահմանադրությունը, թեև դա ՀՀ ներքին գործն է։
Բաքվում դատական ֆարսի մասին նյութերի [ադրբեջանական] վերնագրերը ձևավորում են հայերի՝ Ադրբեջանի դեմ կատարած սարսափելի հանցագործությունների մասին առասպելներ՝ հիմնվելով անհեթեթ վկայությունների վրա։
Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի գործով հանդես են գալիս մարդիկ, որոնք պատմում են 90-ական թթ․-ի «հանցագործությունների» մասին, չնայած Վարդանյանն այդ ժամանակաշրջանում Արցախի հետ որևէ առնչություն չի ունեցել։
Ադրբեջանը չի ամաչում նման հորինվածքներից։ Դատական գործընթացն ընթանում է առանց միջազգային լրագրողների կամ ներկայացուցիչների մասնակցության՝ չնայած «թափանցիկության» մասին հայտարարություններին։
Ալիևը գերիներին օգտագործում է որպես Հայաստանի վրա ճնշման լծակ։ «Բակինսկիյ ռաբոչիյ» («Բաքվի աշխատավոր») թերթում, որը հիմնադրել է Ադրբեջանի նախագահի գործերիի կառավարման վարչությունը, հրապարակված է նյութ, որում գրված է՝ «դատախազի մեղադրական եզրակացությունն ուղղված է Հայաստանի դեմ»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more