▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական քարոզչամեքենան անմիջապես արձագանքեց՝ «արդարացնելով» հայ եկեղեցիների ոչնչացումը»․ Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Մեր եկեղեցիները չուլանացված են. էլ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, հին կռավաթ...»,- հենց նոր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մի կողմ թողած այն, որ ինքս երբեք էլ մեր եկեղեցիներում նման վիճակի ականատես չեմ եղել, դա մի կողմ, բայց ցավոք...
...Անմիջապես էլ արձագանքեց ադրբեջանական քարոզչամեքենան՝ «արդարացնելով» հայ եկեղեցիների ոչնչացումը իրենց տիրապետության տակ հայտնված տարածքներում: Մեջբերում ռուսերենով.
Премьер-министр Армении Никол Пашинян заявил, что все церкви в Армении фактически «чуланизированы» — используются как склады и завалены строительным мусором...
...Заявление армянского премьера звучит как САМОРАЗОБЛАЧЕНИЕ — особенно на фоне того, что именно Армения регулярно обвиняет Азербайджан в «разрушении армянских храмов». Теперь САМ ГЛАВА ПРАВИТЕЛЬСТВА ПРИЗНАЁТ: ЦЕРКВИ В САМОЙ АРМЕНИИ ПРЕВРАТИЛИСЬ В КЛАДОВКИ, ЗАВАЛЕННЫЕ МУСОРОМ, ЦЕМЕНТОМ И РЖАВОЙ АРМАТУРОЙ.
На этом фоне обвинения в адрес Азербайджана выглядят не просто лицемерно, а как ПОПЫТКА ПЕРЕЛОЖИТЬ ВИНУ за собственное пренебрежение к духовному наследию — даже к своему.
Ի՞նչ ասես...»։

Դիտեք նաև՝

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սրբապիղծ դավաճանը նորից հարձակվեց մեր եկեղեցու, մեր սրբավայրերի վրա։
Հոգևորականները դեռ լուռ են»։

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես արդեն հանգում եմ այն մտքին, որ Փաշինյանը ու նրա մերձավոր շրջապատի որոշ ներկայացուցիչներ Ալիևի ղեկավարած հայատյացության դպրոցն են ավարտել։ Լավ, որքա՞ն պետք է չսիրես քո պետությունը, հայկական ինքնության մաս կազմող տարբեր բաղադրիչներ, որ նման անհեթեթ թվացող, բայց իրականում շատ հստակ նպատակ հետապնդող վիրավորական մտքեր արտահայտես։
Օրեր առաջ Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն էր ատելության բառամթերքով թիրախավորել հայոց եկեղեցին։ Դրան ոչ միայն արձագանք չտրվեց պետական որևէ հաստատության կողմից, այլ ավելին՝ թիրախավորման նոր չափաբաժին ավելացվեց հենց երկրի ղեկավարի կողմից, ով կոչված է սպասարկելու պետության շահը։ Ինչպես ժողովուրդը կասեր՝ պասերով աշխատում են»։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն այսօրվա կառավարության նիստում էլի մանիպուլյատիվ բորբոքում ապրեց: Այս անգամ թիրախում ընդդիմությունը կամ ժողովուրդը չէր, այլ՝ «կեղծ հավատը» և «անսրբությունը»։ Նա հայտարարեց, որ մեր եկեղեցիները «չուլանացված են», որ հավատացյալը հոգևոր հաղորդակցության համար եկեղեցի է գնում, բայց հանդիպում է «հին կոշիկի, արմատուրայի ու ապակովկի կտորի»։ Ըստ Նիկոլի՝ սա մեր՝ որպես հասարակություն, վերաբերմունքն է սրբության նկատմամբ։ Եվ երբ կեղծ բարեպաշտը փորձում է բարոյական դիրքից խոսել հավատի մասին, անխուսափելի է՝ հարցեր առաջանում են։
Նիկո՛լ, քուանշ. Օձունում այսօր երկու գործող եկեղեցի կա, և եթե թեկուզ ձևականորեն հետաքրքրվեիր դրանց վիճակով, ապա կհամոզվեիր՝ այդ տարածքներում անգամ սիգարետի մնացորդ չես գտնի։ Ոչ մի ցելոֆան, ոչ մի շինարարական աղբ (նույն պատկերն ունենք Սանահինում, Հաղպատում, Ախթալայում։) Այդ վայրերը հոգևոր շնչի և մշակութային հոգատարության իրական կիզակետներ են։ Այստեղ հայ ժողովուրդը դարերով պահել է իր հավատքն ու ինքնությունը՝ առանց պետական աջակցության կամ սադրիչ քարոզչության։
Ի դեպ՝ հենց Նիկոլի իշխանության օրոք է, որ աննախադեպ ծավալով հայկական եկեղեցիներ, սրբավայրեր և հոգևոր ժառանգություն հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ տարբեր վերլուծական աղբյուրների՝ Արցախի և հարակից շրջանների հանձնումից հետո հայկական կողմը կորցրել է ավելի քան 130 եկեղեցի և վանք, այդ թվում՝ Դադիվանք, Ամարաս, Կանաչ Ժամ, Ծմկաբերդ, Թալիշի Ս. Աստվածածին, ու տասնյակ միջնադարյան խաչքարային դաշտեր։ Այդ ամենը հանձնվել է առանց պայքարի, առանց պայմանների և առանց համարժեք մշակութային պաշտպանության մեխանիզմների։
Պատմական զուգադրությամբ՝ 1920–30-ականների բոլշևիկները, որոնց ժամանակում պետական քաղաքականությունը բացահայտ հակաեկեղեցական էր, Հայաստանում քանդեցին տասնյակ եկեղեցիներ։ Բայց թե՛ քանակով, թե՛ տարածքային ծավալով, նրանք ավելի քիչ եկեղեցի են ոչնչացրել, քան այսօրվա «կեղծ սրբապաշտների» կառավարման օրոք են կորցվել։ Ի վերջո՝ բոլշևիկները պատերազմում չէին պարտվել։ Նրանք գիտեին՝ ինչի դեմ են պայքարում։ Իսկ այսօրվա իշխանությունն իբր խոսում է հավատքից, բայց վաճառում է դրա կենդանի ժառանգությունը։ Հետևաբար, երբ Նիկոլն ասում է՝ «եկեղեցի մտնողը հին կոշիկ է տեսնում», կարելի է հարցնել՝ իսկ եկեղեցի չմտնողը ի՞նչ է տեսնում. դատարկ Դադիվանք, խեղված խաչքարեր, պղծված Ս. Հովհաննես Մկրտիչ։
Ըստ էության Նիկոլը փորձում է հավատքի թեմայով բարոյական բարձրություն ներկայացնել, և թերևս նրան հիշեցնեմ, որ մաքրությունը սկսվում է ներսից։ Սրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ»։

***

«Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Սարդարապատում Նաթան եպիսկոպոսը, ի պատասխան լրագրողների, հայտնեց, որ եկեղեցին չի՛ փոխել իր դիրքորոշումը՝ փաշինյանի հրաժարականի հարցում։ Վեհափառի ուղերձի մեջ Արցախը որակվեց՝ որպես բռնազավթված։
Այսօր՝ կառավարության նիստում, նիկոլը եկեղեցիներն անվանեց «չուլան»։ Սա պատասխան էր ոչ թե անձերին, այլ հենց եկեղեցուն։ Սա «կանաչ լույս» էր հարևան թշնամիներին՝ արդարացնելու համար, մեր սրբությունների ոչնչացումը, դրանք՝ «չուլանիզացնելով»։ Նեռի հարձակումեները շարունակվում են, բայց ամեն ինչին կա ավարտ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more