▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական կողմն ունի շուրջ 2 տասնյակ զոհ

Հունվարի 23-ի գիշերն ադրբեջանական կողմը գնդակոծել է ՀՀ և Արցախի Հանրապետության սահմանապահների դիրքերը:
Արցախի Հանրապետության Մարտակերտի ու Ասկերանի շրջանների և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանների որոշ հատվածներում հայկական կողմը դիմել է կանխարգելիչ միջոցների, որոնք ուղղված են եղել թշնամու ակտիվության կասեցմանը: 
 Voskanapat.info-ի փոխանցմամբ՝ հակառակորդը կրել է բազմաթիվ զոհեր:
Միայն Մարտակերտի շրջանի Գետառատ գյուղի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանցի ավելի քան տասը դիվերսանտ: Առնվազն յոթ ադրբեջանցի դիվերսանտ է սպանվել Տավուշի մարզի դիրքերի պաշտպանության ընթացքում:Այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել:
Ցավոք, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more