▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական հարձակման օրը իշխանությունները քեֆ-ուրախություն են կազմակերպում»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․

«Երեք տարի առաջ ադրբեջանցի ասկյարները ներխուժեցին Հայաստան։ Խորը, ապահով թիկունքում գտնվող Ջերմուկը, Քարվաճառն Ադրբեջանին դավադիր կերպով հանձնելուց հետո, դարձավ թշնամու հարձակման թիրախ։ 200-ից ավելի հերոս տղամարդիկ ու կանայք հերոսաբար զոհվեցին։ Թեև գլխավոր շտաբի պետը վստահեցնում էր, որ էսօր էգուց դրանք սոված կմնան ու հետ կքաշվեն, այլապես զինված ուժերը պատրաստ են վերականգնել Հայաստանի տարածքային ամբողւականությունը, թշնամին դեռ մեր տարածքում է։ «Խաղաղ ու ապահով» Հայաստանի տարածքի մի մասը Տավուշի, Գեղարունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի մարզերում գտնվում է թշնամու օկուպացայի ներքո։ Ըստ Նիկոլի՝ թշնամական օկուպացիան հենց խաղաղությունն է:
Հայաստանի իշխանություններն իրենց ուրախ ու երջանիկ են զգում, համերգներ են կազմակերպում, հպարտանում են, թե քանի մարդ է համերգներին մասնակցում։ Ու զարմանալի չէ, որ հենց այսօր, Ադրբեջանական հարձակման օրը, ՔՊ-ական իշխանությունները քեֆ-ուրախություն են կազմակերպում։ Հաց ու խրախճանք։ Հացով չեն կարողանում ապահովել, բայց թանկանոց խրախճանքների մեծ վարպետներ են։ Խրախճանք ժանտախտի օրերին․․․»։

Ավելի վաղ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ին Հրազդանում Ֆեստիվառ է անցկացվելու՝ Հարութ Փամբուկչյանի մասնակցությամբ։

Կարդացեք նաև՝ Պետական համերգ՝ Ձախ Հարութի մասնակցությամբ՝ 224 զոհերի հիշատակի օրը․․․

Դիտեք նաև՝

***

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․

«2022թ-ի սեպտեմբերի 12-ին ադրբեջանցիները հարձակման անցան Ջերմուկի և Վարդենիսի ուղղությամբ: Այդ ագրեսիայի հետևանքով մենք ունեցանք կրկին տարածքային կորուստներ, զոհվեցին 200-ից ավելի հայորդիներ:
Ուղիղ 3 տարի անց՝ այս օրը, քպ-ական կոլաբորացիոնիստ իշխանության գաուլյայտերը հեծանիվ է քշում Սևանում՝ մայրուղին պատելով ախռանայի ու ոստիկանական բանակներով, բայց կես բառ անգամ չի հիշում ընկած տղերքին: Կրկնում եմ՝ մարդ, որն ամեն պատեհ ու անպատեհ առիթներով ֆեյսբուքում զավզակլամիշ է լինում, կես բառ չի հիշում հանուն Հայրենիքի ընկածներին:
Նրա հետ միասին չեն հիշում ընկածներին քպ-ական կոլաբորացիոնիստական վարչակարգի այլ ֆունկցիոներները, որոնց ժպիտները վերջին տարիներին դեմքներին է հայտնվում բացառապես մեր տղերքի գլուխը կերած ալիևներին հաճոյանալու ժամանակ:
Ավելին, հենց այս օրով որոշել են Հրազդանում համերգ կազմակերպել ու մի լավ տժժալ… Սա՛ է այս ռեժիմի վերաբերմունքը:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more