Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում իրավիճակը այս պահին արդեն հանդարտվել է և այս պահին խաղաղ է: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում հայտնեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Նա փաստեց, որ ադրբեջանական գնդակոծությունից գյուղում տուժել է 12 տուն: Վնասվել են տների տանիքներ, պատուհանների փեղկեր,ջարդվել են լուսամուտների ապակիներ:
«Վնասները հիմնականում նյութական են, կարևորը տուժածներ չունենք»,- նշեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Գյուղապետարանը հաշվել է վնասները՝՝ակնկալելով, որ գնդակոծության նախորդ դեպքերի նման պետական բյուջեից դրամական փոխհատուցում կտրվի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամեր շարունակ Տավուշի մարզի Բաղանիս գյուղը հակառակորդը գնդակոծության տակ է պահել: