▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական անպատժելիության շուրջ օղակը սեղմվում է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված առաջարկները` հետաքննության մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, կարելի է համարել լուրջ ձեռքբերում:
Անկախ համանախագահների առաջարկների բովանդակությունից, դա մեկ քայլ առաջ է այն ճանապարհին, որը տանում է դեպի հասցեական գնահատականներ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ , և որպես արդյունք` կստեղծվեն նախադրյալներ հրադադարի ռեժիմի ավելի խիստ պահպանման համար: Ենթադրում եմ, նախագահների առաջիկա բանակցությունների ընթացքում հիմնականում կքննարկվեն այս նոր գործընթացի մանրամասներին վերաբերվող հարցեր: 
Կարծես թե, ադրբեջանական անպատժելիության շուրջ օղակը սեղմվում է: Ադրբեջանական դիվանագիտության համար, մեղմ ասած, դժվար կլինի սա ներկայացնել որպես ձեռքբերում:
Պետք է օգտվել պատեհությունից և հետևողականորեն գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին:

Հայկ Արամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more