Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Էն՝ որ «հայու գենին» զոհապաշտությունը խորթ բան չէ, մեկ անգամ չէ, որ համոզվել ենք։ Էս մեկօրյա տանջալի սպասումն ավելի ընդգծեց էդ արատը։ Ահավոր է, բայց լիքը մարդիկ կան, որոնք սուրճ կամ գարեջուր խմելով կամ Սփյուռքում բազմած՝ աչքները պլպլացնելով սպասում են, որ էս տղերքը հերոսաբար նահատակվեն, իրենք էլ ոտանավորներ նվիրեն նրանց։ Ու ոնց են կատաղում, որ իրենց ապագա «իդիլիան» խախտողներ են հայտնվում։
Կարոտ մնաք, մեր տատերի ասած՝ էդ ձեր «մուրազը» փորներումդ մնա։\