Լինում ա չէ, մարդուն պաշտոն են տալիս, դրանից առաջ ու դրանից հետո հա գովում են, հա գովաբանում՝ անգրագետ ա՝ դիպլոմների անուններն են շարքով ասում (մի արեք էդպես, կարողա ա դասարանից մարդ կա էս կողմերում ), մանկամիտ ա, ասում են հումորով ա, պոռնիկ ա, սարքում են նկարիչ, կաշառակեր ա, ասում են գործից լավ ա հասկանում, մի տալով կոռուպցիան կվերացնի....
Շատ դեպքերում մարդուն լավ ճանաչում ես դեռ մանկուց, ում որ գովում են: Շատ դեպքերում կենսագրությունը հինգ մատիդ պես գիտես, թե նարդիվանի որ աստիճանին ում հետ էր քնում ու անգամ գիտես թե կոնկրետ ինչի համար էր քնում: Խնդրում եմ, մարդուն աստղերին հասցնելու ժամանակ մի պահ հիշեք, որ կարողա մոտերքում գեղիցը մարդ լինի, կենսագրությունը անգիր իմանա:
Աչք մտնելու համար էշ վիճակում մի հայտնվեք, կյանքը կարճ է, հետներս էլ բան չենք տանելու ոչ մեկս: Միայն թողնելու ենք լավ կամ վատ անուն, թասիբ ու պատիվ: Շիտակ եղեք ու դուխով, ամեն համբալի առաջ մի խեղճացեք, կուռկուռի ձագ մի դառեք:
Հ.Գ.Առավոտ շուտ մի տիկնոջ էին գովաբանում: Նյարդերս դրանից խառնվեց իրար:Տղերք,մի արեք էդպես, ափսոս եք: