▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբրահամ Խաշմանյանը դատի է տվել «Ալաշկերտ»-ին

Սպորտային մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․

Իմ ունեցած տեղեկություններով Աբրահամ Խաշմանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի: Պատճառը ակումբի և մարզչի միջև պայմանագրի՝ ակումբի կողմից միակողմանի խզումն է:

Խաշմանյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից փորձեցի ճշտել մանրամասներ, ինչին ի պատասխան փաստաբանը նշեց․ «Մեր պատկերացմամբ «Ալաշկերտը» դեկտեմբերի վերջին մարզչին նպատակաուղղված նկատողություն է տվել, մի քանի օր անց՝ խիստ նկատողություն, իսկ հունվարին, օգտվելով, որ Խաշմանյանն արդեն ունի խիստ նկատողություն, մարզչին ազատել է աշխատանքից: Զավեշտն այն է, որ Խաշմանյանին մեղադրել են մարզումներին չներկայանալու համար այն դեպքում, երբ խոսքը դեկտեմբերի վերջի և հունվարի կեսերի մասին է, երբ մարզումներ գոյություն չունեն, երբ ձյուն է գալիս: Առաջնությունում խաղեր տեղի չեն ունենում, և Խաշմանյանը հանրապետությունից բացակայել է ընդամենը 15-20 օրով: Ընդ որում խոսքը Հայաստանի Հանրապետության լավագույն ֆուտբոլային մենեջերի մասին է, որն Աբրահամ Խաշմանյանն է, և որի հետ առնվազն նման կերպ վարվել չի կարելի: Շեշտեց փաստաբան-ֆուտբոլաման Ալեքսանդր Սիրունյանը»:

Փաստաբանի խոսքը մեջբերում եմ բառացի»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more