Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթին: Համաձայն փոփոխության, պետք է կարգավորվի ինտերնետային շահումով խաղերի դաշտը: Ինչպես նիստին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, նախատեսված երկու փոփոխություններից մեկը վերաբերում է ինտերնետային շահումով խաղերի գովազդին:
«Ըստ էության, ինտերնետ շահումով խաղերը նույնպես շահումով խաղեր են՝ համաձայն «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի, սակայն գովազդի արգելքը, ի տարբերություն շահումով խաղերի մյուս տեսակների, ինտերնետ շահումով խաղերի վրա չի տարածվում: Նախագծով առաջարկվում է այդ սահմանափակումը տարածել նաև այս տեսակի գովազդի վրա, որի նպատակն է կանխարգելել մեր քաղաքացիների շահումով խաղերով հրապուրվելու հնարավորությունները»,- ասաց նա:
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է ինտերնետային շահումով խաղերի պարզ լիցենզավորման գործընթացը բարդացնելուն:
«Առաջարկությունը բխում է ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից: Ինտերնետային շահումով խաղերը ևս համարվում են բարձր ռիսկային ոլորտ և անհրաժեշտ է, որ բարդ ընթացակարգով լիցենզավորումն իրականացվի, ինչպես նաև վերահսկողություն իրականացվի»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Հայաստանում խստորեն կսահմանափակեն ինտերնետ ազարտային խաղերի գովազդը: Համապատասխան օրինագծերի փաթեթը հավանության է արժանացել կառավարության այսօր՝ ապրիլի 22-ին կայացած նիստում:
Ֆինանսների նախարար Վախթանգ Միրումյանը նշել է, որ ազարտային խաղերի ազատ գովազդը հանրապետությունում արգելվում է: Այն թույլատրվում է միայն կազինոների տարածքում, բարձրակարգ հյուրանոցներում եւ սահմանային անցակետերում:
«Այս սահմանափակումները պետք է տարածել նաեւ ինտերնետային ազարտային խաղերի վրա»,-ասել է Միրումյանը:
Այսօր կառավարությունը որոշեց դադարեցնել Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի լիազորությունները։ Վերջինս նշանակվել է Կոտայքի մարզպետ։
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հաստատվեց:
Աբովյանի նոր քաղաքապետի ընտրության համար Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ԿԸՀ-ին կհատկացվի 15.778.5 հազար դրամ, իսկ Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը՝ 4.488.3 դրամ։