▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանում դшժшնшբшր uպшնվшծ Սարգիսը դեկտեմբերին կդառնար 25 տարեկան

Թարմացված.Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Զեյնալյանը գրում է․

ՍԱՔԸ….ՏՂԱ, ՈՒՄ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՄԻԱՅՆ ՄԵՋՔԻՑ ԽՓԵԼ….

Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի կենտրոնում սպանվեց 24-ամյա Սարգիս Զեյնալյանը։ Բարետես, ազնիվ, հավատքով ու արժանապատվությամբ լցված երիտասարդ։

Ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին։

Եվ նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից… որովհետև դեմից չէին համարձակվի։

Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել։ Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ աչքերին նայել։ Աբովյանը ցավում է, ընկերները՝ լռել չեն կարող, իսկ հարազատները պահանջում են մեկ բան՝ արդարություն Սարգիսի համար։

Հիշատակդ վառ, Սաքս․․․

***

«5-րդ ալիք»-ը կադրեր է հրապարակել Աբովյանում տեղի ունեցած դանակահարությունից․ Ողբերգական դեպքից մեկ այլ տեսանյութ դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ին ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից. հայտնել են, որ դանակահարության հետևանքով բուժկենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հիվանդանոց ժամանած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:


Ընթացքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում։ Այնտեղ և հարակից՝ Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր:
Դեպքի փաստով «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մահացածը 24-ամյա Սարգիս Զ-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more