Այսօր տեղեկություն էր տարածվել, ըստ որի Աբովյան քաղաքի շուկայի մի շարք առևտրականներ դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիայի ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի: Նշվում էր, թե «բողոքի ակցիան, սակայն, երկար չի տևել, քանի որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը՝ հայտնի Էդոյի գլխավորությամբ, հավաքել է բողոքի ակցիայի հիմնական մասնակիցներին, բռնի ուժով, հարվածելով, քաշքշելով լցրել մեքենաներն ու տարել դեպի Առինջ գյուղ` ենթադրվում է՝ Գագիկ Ծառուկյանի մոտ»:
Կենտրոն հեռուստաընկերությունն անդրադարձել է համացանցում տարածված այս տեղեկություններին`նշելով,որ Աբովյանի տոնավաճառի աշխատակիցներին զայրացրել է նրանց մասին ստահոդ տեղեկություն: