Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Վահագն Գեւորգյանը:
Թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանի փոխանցմամբ, ընտրողների ցուցակներում ընդգրված է 43 807 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 18 535 ընտրող:
Ձայները թեկնածուների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ.
Վահագն Գեւորգյան - 11 227 ձայն,
Արթուր Հարությունյան (Պալաչ) – 5 459 ձայն,
Կարո Իսրայելյան – 526 ձայն ,
Էդվին Թադեւոսյան – 520 ձայն,
Արթուր Հարությունյան – 159 ձայն:
Նշենք, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարո Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո։ Առաջադրվել էին Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, որին սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է:
Առաջադրվել են նաեւ «Քինգ դելյուքսի» սեփականատերը՝ «Պալաչ» մականունով Արթուր Գեղամի Հարությունյանը, ու եւս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, որը կապ չունի Աբովյան քաղաքի հետ եւ առաջադրվել է «Պալաչին» խանգարելու համար։
Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:
Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Վահագն Գեւորգյանը:
Թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանի փոխանցմամբ, ընտրողների ցուցակներում ընդգրված է 43 807 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 18 535 ընտրող:
Ձայները թեկնածուների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ.
Վահագն Գեւորգյան - 11 227 ձայն,
Արթուր Հարությունյան (Պալաչ) – 5 459 ձայն,
Կարո Իսրայելյան – 526 ձայն ,
Էդվին Թադեւոսյան – 520 ձայն,
Արթուր Հարությունյան – 159 ձայն:
Նշենք, որ նախնական արդյունքներով քաղաքապետ ընտրված Վահագն Գևորգյանին սատարում էին իշխող ՀՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարապետ Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո, երեկ՝ հունիսի 7-ին, քաղաքապետի ընտրություններ էին: