▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ ղեկավարը Հայաստանում վարչապետն է. Էդմոն Մարուքյան

Այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուն, նշեց․

«Ես Արգիշտի Քյարամյանին չեմ ճանաչում, չգիտեմ իր ունակությունները, բայց գիտեմ, որ ի պաշտոնե ԱԱԾ ղեկավարը Հայաստանում վարչապետն է: Սերժ Սարգսյանն այդպես է գրել Սահմանադրությունը Հրայր Թովմասյանի հետ: Ոստիկանապետն էլ է վարչապետը, հետեւաբար, եթե ինքը որոշել է, որ այդ մարդուն էդտեղ նշանակի, ուրեմն  մի բան գիտի, ճիշտ է արել իր տեսանկյունից: Էդ մարդուն է վստահում, նշանակել է»,- ասաց Մարությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more