Armlur.am-ը գրում է. Կառավարության այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում էր Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետ Գեորգի Կուտոյանը: Նիստի հենց սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նրան և բեղմնավոր աշխատանք մաղթեց: Մինչ այդ Կուտոյանն արդեն իսկ շնորհավորանքներ էր ստացել կառավարության միջանցքում: Պետք է ընդգծել սակայն, որ նիստի ավարտից հետո նա շենքից դուրս չեկավ լրագրողների մոտով, այլ գերադասեց շենքը լքել մյուս կողմից: Բանն այն է, որ վարչապետը նկատողություն էր արել կառավարության բոլոր անդամներին և հորդորել կառավարության նիստերից հետո չփախչել լրագրողներից և հետնամուտքից դուրս չգալ: Սակայն ինչպես երևում է ԱԱԾ նորանշանակ պետը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ չեն հետևում վարչապետի հորդորին:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում