▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում

Երեկ՝ ապրիլի 19-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ԱԱԾ աշխատակիցները, որոնց հետ են եղել նաև ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, Շենգավիթի թաղապետարանում մոտ 1.5 ժամ գործողություններ կատարելուց հետո թաղապետարանի 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ։ Վերջիններս կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Գործողությունների ժամանակ շենքում է եղել նաև վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

Դիտեք նաև՝

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին:
Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ այս պահին կլռեմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more